Իսպանացի Ռաֆայել Նադալը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն առաջին անգամ կարիերայում «Laver Cup» կոմերցիոն մրցաշարում միմյանց հետ հանդես կգան զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Պրահայում:
«Ես մեծ հաճույքով կխաղամ Ռաֆայի հետ և կտեսնեմ, թե ինչպես է նրա ֆորհենդը ոչնչացնում մրցակցին: Վստահ եմ, որ երկրպագուները պարզապես երջանիկ կլինեն այսպիսի խաղից: Միայն այդ պատճառով արժե այդպիսի հանդիպում անցկացնել»,- Ֆեդերերի խոսքն է մեջբերում «AS»-ը:
«Ամբողջ կյանքում մենք մրցակցում ենք, իսկ հիմա կխաղանք զուգախաղում: Դա յուրահատուկ է: Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կստացվի»,- ասել է Նադալը «New York Times»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Laver cup»-ը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին:
armsport.am