Հարիսայի տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: 1983թ-ից սկսած այստեղ Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում:
Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Իրենց հերթին առևտրականները տեղավորվում են տարածքում, քանի որ առավոտյան ժողովուրդը գալու է օծված հարիսայի հետևից. հարևան գյուղերից էլ ուսուցիչները դպրոցականների են բերում էքսկուրսիայի…. ու այդպես ամեն տարի: