ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը՝
• Բջջային բանկ՝ անվճար բջջային հավելված, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ iOs բջջային սարքերից:
• Ինտերնետ բանկ՝ անվճար և արդիականացված ծառայություն ստացիոնար համակարգիչներից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Բջջային և Ինտերնետ բանկ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած ժամանակ և ցանկացած հարմար վայրում՝ համակարգչի կամ բջջային սարքի ինտերնետին միացված լինելու դեպքում 24/7 ռեժիմով: Դա պարզ, արագ և հուսալի լուծում է ժամանակակից մարդու համար, որը գնահատում է իր ժամանակը։
Գործարքները կատարվում են մի քանի քլիկով և պաշտպանված են մեկանգմյա SMS-գաղթնաբառերով։
Բջջային և ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով հնարավոր է․
• կատարել կոմունալ վճարումներ (բջջային ծառայությունների դիմաց կարելի է վճարել ժամանակակից տարբերակով՝ ընտրելով հեռախոսահամարը հեռախոսի կոնտակների ցանկից)
• փոխանցել դրամական միջոցներ Բանկի ներսում (հաճախորդի հաշիվների միջև և Բանկի այլ հաճախորդին) և տեղական այլ Բանկերի հաշիվներին
• մարել վարկեր, համալրել ավանդներ
• ստանալ փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով անմիջապես քարտերին/հաշիվներին
• պատվիրել հետադարձ զանգ Բանկից
• ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր
• ստեղծել և օգտագործել վճարումների շաբլոններ
• հետևել եկամուտներին և ծախսերին ըստ կատեգորիաների
• բջջային հավելվածը թույլ է տալիս փոխգործել Բանկի հետ, ստանալով տեղեկատվություն մոտական մասնաճյուղերի, բանկոմատների վերաբերյալ, հետևել փոխարժեքին, ստանալ Տեղեկատվական կենտրոնի աշխատակցի կոնսուլտացիա:
Բջջային բանկինգ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է․
• մոտենալ հարմար մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով և ակտիվացնել ծառայությունը՝ մեկ անգամյա այցով
• ունենալ կամ բացել գործող բանկային/քարտային/դեպոզիտ/վարկային հաշիվ
• ունենալ բջջային սարքեր Android 4.1 և iOS 8.0 և բարձր:
• բջջային սարքի վրա Play market/AppStore-ից բեռնել Բջջային բանկինգ հավելվածը և ինքնուրույն անցնել գրանցման պրոցեսը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռահար բանկային սպասարկման համակարգի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։