Լոպիրյովայի հետ Հայաստանում է նաև Բասկովը. վերջինս երգելու է Կոբզոնի միջոցառման ժամանակ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լոպիրյովայի հետ Հայաստանում է նաև Բասկովը. վերջինս երգելու է Կոբզոնի միջոցառման ժամանակ

Ռուս մոդել, ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրյովան Երևան է ժամանել ապագա ամուսնու՝ երգիչ Նիկոլայ Բասկովի հետ: Նրանք տեսանյութ են տարածել ինստագրամի իրենց էջերում: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Բասկովը մասնակցելու է Իոսիֆ Կոբզոնի «Вместе» բարեգործական համերգին:

Հայտնի է, որ համերգին կմասնակցեն նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Սոնա Շահգելդյանը, Աննա Տաչյանը, Արամեն, Հայկոն, Մհերը, Էրիկը, Սոնան, Ռուսլանը:

Համերգը կայանալու է վաղը՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Տոմսերն արժեն 3 000, 5 000, 8 000, 10 000, 15 000, 20 000, 25 000, 30 000 դրամ:

armtimes.com