Անթիլիաս քաղաքի «Դեմիրճյան կենտրոն»-ում տեղի ունեցավ Լիբանանի ակումբային առաջնությունը, որին մասնակցում էին 10 թիմ:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը: Սարգսյանը հանդես էր գալիս «Հոմենընթմեն» ակումբի կազմում, իսկ Պետրոսյանը՝ «Անդրանիկ»: Նշենք, որ այս երկու ակումբներն էլ հայկական են:
Լիբանանի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճեց Գաբրիել Սարգսյանի «Հոմենընթմեն» ակումբը, որն իր բոլոր մրցախաղերը ավարտեց հաղթանակով: Սարգսյանն իր հերթին տարավ 5 հաղթանակ և միայն Մանուէլ Պետրոսյանի հետ պարտիան ավարտեց հաշտությամբ:
Մանուէլ Պետրոսյանի «Անդրանիկ» ակումբը գրավեց 2-րդ հորիզոնականը: Պետրոսյանը նույնպես հաջող հանդես եկավ՝ տանելով 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի արդյունքով: