Լոնդոնի տրանսպորտային ցանցի ղեկավարությունը հետ է կանչել Uber օնլայն տաքսի ընկերության լիցենզիան
Advertisement 1000 x 90

Լոնդոնի տրանսպորտային ցանցի ղեկավարությունը հետ է կանչել Uber օնլայն տաքսի ընկերության լիցենզիան

Լոնդոնի տրանսպորտային ցանցի ղեկավարությունը հետ է կանչել Uber օնլայն տաքսի ընկերության լիցենզիան: Հոկտեմբեր ամսից ընկերությունը իրավունք չի ունենա ծառայություն մատուցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Այդ մասին քաղաքային խորհուրդը (Transport for London, TfL), հայտնել է իր Twitter-ի պաշտոնական էջում:

Բանն այն է, որ տրանսպորտային ցանցի օպերատորը նախապես զգուշացրել էր, որ թույլ չի տա սեպտեմբերի 30-ից հետո երկարացնել լիցենզիան: Uber-ը չի համապատասխանում տաքսոմոտորային ծառայությունների ներկայացված պահանջներին, մասնավորապես, չի արդարացնում կրիմինալ դրսևորումների դեպքում համապատասխան իրազեկման հարցում, իրականացնում է բժշկական սերտիֆիկատների ոչ թափանցիկ ձևակերպումներ, չի ներկայացնում իրենց աշխատակիցների դատվածության մասին որևէ տեղեկություն (Enhanced Disclosure and Barring Service check): Uber-ը նաև օգտվում է Greyball համակարգից, որը հնարավորություն է տալիս խաբել այն երկրների և քաղաքների քաղաքային իշխանություններին կամ օրինապահ մարմիններին, որտեղ այդ ընկերության գործունեությունը արտոնված չէ:

Uber-ն իրավունք ունի բողոքարկել այս որոշումը 21 օրվա ընթացքում: Reuters-ի փոխանցմամբ, առայժմ անորոշ է, թե արդյոք ընկերությունը կկարողանա հոկտեմբերին շարունակել իր գործունեությունը, եթե որոշումն իսկապես ենթարկվի բողոքարկման:

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը, ինչպես գրում է Reuters-ը, պաշտպանել է TfL որոշումը. «Լոնդոնի բոլոր ընկերությունները պետք է ենթարկվեն խաղի կանոններին, չշեղվեն բարձր սերվիսի պահանջներից, պահպանեն անվտանգության բոլոր նախապայմանները: Սխալ կլիներ, եթե TfL երկարաձգեր Uber-ի լիցենզիան»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավարը:

rbc.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը