Budetezdorovy.ru-ն գրում է, որ կերակրի սոդան օգտագործվում է նաև կոսմետոլոգիական խնդիրների դեպքում։ Այն մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկն է։ Առաջարկվող դիմակը կօգնի ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից, սև շրջանակներից և այտուցներից։
Բաղադրիչներ
- 1 բաժակ երիցուկի տաք թեյ
- 1 ճաշի գդալ կերակրի սոդա։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Թեյը պետք է տաք լինի, բայց հարկավոր չէ շաքար ավելացնել։ Կերակրի սդան խառնեք թեյի հետ, բամբակը թրջեք դրանով։ Դրեք աչքերի տակ, թողեք 15 րոպե։
Լվացեք դեմքը, խոնավեցնող կրեմ օգտագործեք կամ որևէ յուղ։ Լավագույն տարբերակներից մեկը կոկոսի յուղն է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը