Հայաստանի Անկախության օրվա առիթով պարգևատրվածների թվում են նաև IT-ոլորտի մի քանի ներկայացուցիչներ:
Մասնավորապես, ՀՀ նախագահի հրամանագրերով, Երախտագիտության մեդալով պարգևատրվել են «Յուքոմ» ՍՊԸ տնօրեն Հայկ Եսայանը, «Զանգի լայվքոմ» ՓԲԸ տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը և «Ջումագ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը:
«Նեյշնլ Ինսթրումենթս Արմենիա» ՍՊԸ տնօրեն Արամ Սալաթյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Երախտագիտության մեդալով է պարգևատրվել «Տրիադա Ստուդիո» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Արա Աղամյանը: