Բաքվում ՀՀ անկախության համար բաժակ բարձրացրած հայ պատգամավորների նկարը կատաղեցրել է ադրբեջանցի պատգամավորին
Advertisement 1000 x 90

Բաքվում ՀՀ անկախության համար բաժակ բարձրացրած հայ պատգամավորների նկարը կատաղեցրել է ադրբեջանցի պատգամավորին

Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովին զայրացրել է Բաքվում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակության անդամների լուսանկարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Qafqazinfo-ն գրում է, թե ադրբեջանցի պատգամավորը հայ պատվիրակների լուսանկարը համարել է «հայկական կողմի հերթական սադրանքը»:

«Լուսանկարից պարզ երևում է, որ այն արվել է ադրբեջանցիներին սադրելու նպատակով»,- ասել է Ջաբրայիլովը:

Նա ընդգծել է, որ լուսանկարն արված է ոչ թե ռեստորանում, այլ հյուրանոցի համարում: «Եթե հայ պատգամավորները ռեստորանում ուտել-խմելիս լինեին և ավել բան թույլ տային իրենց, ապա կգտնվեր մի ադրբեջանցի, ով օղու շիշը նրանց գլխին կտար: Իհարկե, դա սրտիցս կլիներ, սակայն սթափ դատելու պարագայում հասկանում ես, որ դա ելք չէ»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսը, որին մասնակցում են նաև ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը։

Հայկական պատվիրակության անդամները օրերս Բաքվից մի լուսանկար էին հրապարակել, որտեղ բաժակ էին բարձրացրել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:



Նման նյութեր