Լևոն ջան, ամեն անգամ Գորիս Շուշի, Ստեփանակերտ-Հադրութ, Ստեփանակերտ-Մարտունի, Ստեփանակերտ-Մարտակերտ, Վարդենիս Մարտակերտ, Վարդենիս-Ստեփանակերտ ճանապարհներով անցնելիս, օրհնում և շնորհակալուտյուն եմ հայտնում, բոլոր նրանց ովքեր թեկուզ մեկ լումա ներդրում ունեն այդ հայրենանվեր գործերում:
Այո, մեր թշնամիներին շատ է բարկացնում այդ Համահայկական հիմնադրամի կատարած աշխատանքները, քանզի այն ծառայում է մեր ազգին: Պարզ է, որ դրա դեմ նրանք պայքարում են և իհարկե ամեն ինչ անում, որպեսզի այն չկայանա, սկսած շանտաժից, վերջացրած սաբոտաժներով:
Ցավոք սրտի, մեր հայերն էլ անմիջապես ուտում են թշնամու «կուտը» և նույնպես միանում այդ հակահայկական քարոզչությանը:
Ես հասկանում եմ այն մեղադրանքները, որ հնչում են թե գողանում են այդ փողերը «ուտում» և այլն, բայց փաստը մնում է փաստ, որ բոլոր այն պրոյեկտները, որ իրագործվել են այդ հիմնադրամի շնորհիվ ահռելի օգուտ են տվել մեզ:
Ապաշնորհ են մեր բոլոր իշխանությունները գողեր են թե ինչ, դա Աստված գիտի, տեսնում է և համոզված եմ անպատիժ չի մնալու, ես խոսում եմ կատարված աշխատանքների մասին, որ սովորական մեր հայ մարդիկ անում են ներդնելով այդ կարևորագույն նախագծերում և արդյունքը, որն ակնհայտ է: Ճանապարհները երակներն են մեր երկիր-մարմնի և չկա ճանապարհ, ուրեմն արյուն չի սնուցվում, և իհարկե մարմնի այդ հատվածը «մեռնում» է:
Ապա մի այցելեք և տեսեք ինչպես անմիջապես սկսեց ապրել Քարվաճառը, տեսեք աշխուժությունը, նոր կառուցվող տներն ու խանութները:
Ճանապարհը փրկուտյուն էր այդ շրջանի համար, մինչև գետին խոնարհվում եմ բոլոր հայորդիների առաջ, ով մասնակցել է այդ նախագծին: Ես հասկացել եմ, որ դեմ խոսում են հենց միայն այն մարդիկ, ովքեր երբեք չեն էլ մասնակցել այդ դրամահավաքներին, այդպես է մնացած բոլոր հարցերում, մարդիկ իրենց չանելը արդարացնում են ուրիշի արածին անուն դնելով:
Վաղը Մատաղիսը կունենա ճանապարհ, մյուս օրը Կովսականն օւ Ջրականը, ու այնտել էլ կլցվի կյանքով: Քաշաթաղի վերաբնակեցված գյուղերը տանող ճանապարհը կենսական նշանակուտյուն ունի և անհրաժեշտ է, որ շտապ բարելավվի:
Սրիկայություն է խանգարել այդ փրկարար նախագծերին և իհարկե կրկնակի սրիկայություն՝ դրանցից թեկուզ մեկ լումա գողանալը, կամ յուրացնելը:
Ասեմ ևս մեկ բան որի մասին չի խոսվում` հայտարարվող գումարի, եթե 50%-ը իրականում հավաքվի արդեն ձեռքբերում է, ինքս արել եմ մի քանի անգամ դրամահավաքներ և հայտարարված գումարի 40-50 տոկոսն է իրականում հավաքվել, իհարկե դրա մասին ես էլ չեմ խոսել այլ 100% արվել է գործը նախատեսված, նույնը այստեղ է, հայտարարողների մեծ մասը բավարարվում են այդ պահին ընկերուհու կամ ընկերոջ կամ բարեկամի մոտ «գլուխ գովալու, կամ ցուցամողության» համար հայտարարությամբ, ինչը իհարկե ֆիքսվում է որպես հանգանակություն, բայց ասելուց հետո գումարը չփոխանցելու համար ոչ մի պատասխանատվություն չկա և ցավոք շատերը դա չեն անում:
Կան մարդիկ, որ իրենց անունը վազող տողերում կարդալու համար են նույնիսկ հայտարարում բայց կրկին չեն փոխանցում: Իհարկե, մարդիք ովքեր ազնվորեն կատարում են իրենց հանգանակուտյունները ուղղակի Աստծո փառքը կստանան և ինչպես ասեցի իմ նմանները հաստատ օրհնում են բոլորին տեսնելով արդյունքները:
Գործն է մնում իսկ այդ փուջ խոսացողները միշտ տառապում են իրենց իսկ փոքրոգության պատճառով և այդպես էլ անհետ փոշիանում և հող դառնում անպտուղ…