Գորգ-խճանկար Կարապի լճում: Յուրօրինակ նորույթ Երևանի կենտրոնում՝ Կարապի լճում տեղադրված գորգ-խճանկար:
Ինչպես գրված է. «Մեգերյան (Մկրեան) ընտանիքից` մայրաքաղաք Երևանին»: Այսօր երեկոյան զրուցում էի այս խճանկարի վրա աշխատանքներ իրականացնող երիտասարդների հետ: Նրանք ասացին, որ դեռևս վերջնական ավարտին չեն հասցրել՝ խճանակարը պետք է ամրացվի ու դեռ երկու շերտ էլ հիմնովին լաքապատվի: