
90-ականներին մեծ ճանաչում ունեցող Spice Girls փոփ-խմբի մենակատարներից մեկը` Մելանի Բրաունը, որն ավելի հայտնի է Մել Բի անունով, հայտարարել է, որ հայ ոճաբան Հարի Մադաթյանն իր կյանքի սերն է։
Scary Spice-ը (Spice Girls–ի ժամանակներից այդպես են անվանում երգչուհուն) և Հարին արդեն մի քանի ամիս է` հանդիպում են, նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել այս տարվա սեպտեմբերին։
42 տարեկան Մելանի Բրաունին ու Հարի Մադաթյանին Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում տեսել են համբուրվելիս։
ԶԼՄ-ների տվյալով, Հարին սովորել է ԵՊՀ-ում, իսկ այսօր Բևեռլի Հիլզի գեղեցկության սրահներից մեկի սեփականատերն է։
Մադաթյանին այնպես է հաջողվել գերել Մել Բիին, որ երգչուհին Instagram-ի իր էջում ռոմանտիկ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Իմ ամբողջ կյանքի սեր, շնորհակալ եմ ուժերիս հավատալու համար»։