
Պրիշտինայում (Կոսովո) այսօր մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտան 50 կգ քաշայիններ Արա Պողոսյանը (15 տարեկաններ) և Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ),- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի նվաճեց նաև հրում վարժությունում (105 կգ) և արծաթ՝ պոկումում (81 կգ):
Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ-ով արժանացավ արծաթե մեդալի, սակայն հավասարը չունեցավ պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվեց բրոնզե մեդալով:
armsport.am