ՄՅՈւ-ն հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը, Մանչեսթեր Սիթին և Չելսին ջախջախեցին մրցակցին
Advertisement 1000 x 90

ՄՅՈւ-ն հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը, Մանչեսթեր Սիթին և Չելսին ջախջախեցին մրցակցին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» և հաղթեց նվազագույն հաշվով:

Խաղի միակ գոլը խփեց «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 75-րդ րոպեին:

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1

Գոլը` Լուկակու (20)

«Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 5 գնդակ ուղարկեց «Կրիստալ Փելասի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը, մեկական անգամ աչքի ընկան Լերոյ Սանեն, Սերխիո Ագուերոն և Ֆաբիան Դելֆը:

«Չելսին» հյուրընկալվեց «Սթոք Սիթիին» և ջախջախեց 4:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան: 30-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Պեդրո Ռոդրիգեսը: Երկրորդ խաղակեսի միջնամասում Մորատան ևս երկու գոլի հեղինակ դարձավ և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Բերնլի»-«Հադերսֆիլդ»` 0:0

«Սուոնսի»-«Ուոթֆորդ»` 1:2

«Էվերթոն»-«Բորնմութ»` 2:1

armsport.am