Իտալիայի առաջնության 6-րդ տուրում թուրինյան դերբի էր՝ «Յուվենտուս»-«Տորինո». տանտերերը հաղթել են 4:0 հաշվով:
16-րդ րոպեին Պաուլո Դիբալան բացել է խաղի հաշիվը:
8 րոպե անց հյուրերը մնացել են 10 խաղացողներով. երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել է Բասելին:
Առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ Պյանիչը կրկնապատկել է հաշիվը:
Երկրորդի մեկնարկից 12 րոպե անց Ալեքս Սանդրոն հաշիվը դարձրել է խոշոր, իսկ ավելացված 1-ին րոպեին Դիբալան նաև դուբլ է ձևակերպել:
Այս հաղթանակից հետո Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 18 միավորով «Նապոլիի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
armsport.am