
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» հետ (1:0) կայացած հանդիպումը:
«Անչափ դժվար հանդիպում էր: «Սաութհեմփթոնը» փորձում էր սուր գործել: Ուրախ եմ, որ այսօր մենք հաղթեցինք:
Կարող էինք 3-ից 4 գոլ խփել, չնայած, որ ավելի կարևոր էր երեք միավոր վաստակելը»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ն:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 75-րդ րոպեին:
armsport.am