Greatpicture.ru-ն գրում է, որ այս աստղագուշակը կօգնի բացահայտել ձեր բնավորության բնորոշ գծերը։ Թյուրքական օրացույցը շատ մոտ է չինականին։ Յուրաքանչյուր տարվան համապատասխանում է կենդանի։ Օրացույցում 12 կենդանի կա։
- 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012՝ Ձուկ։ Այս կենդանուն հատուկ են դանդաղկոտությունը, պասիվությունը, հակվածությունը մտածկոտության, միևնույն ժամանակ՝ լավ ինտուիցիան։ Ընդունակ են փոխվելու հանգամանքների ազդեցության արդյունքում։
- 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013՝ Օձ։ Խորամանկ են, հակված թաքցնել իրական զգացմունքները։ Երբեմն չարդարացված գոռոզ են լինում և ձգտում են «գորշ կարդինալ» երևալ։
- 3. 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014՝ Ձի։ Ճկուն են, միևնույն ժամանակ՝ կախված են նրանցից, ովքեր գտնվում են իրենց կողքին։ Դիմացկուն են, համբերատար, որոշ իրավիճակներում կարող են ուժ և համառություն ցուցաբերել։
- 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015՝ Ոչխար։ Պասիվ են, բարի, հակված ենթարկվելու։ Ձգտում են մարդկանց խմբի, չեն սիրում միայնություն, չափազանց կապված են անցյալի հետ։ Լավ զրուցակիցներ են ու հոգեբաններ։
- 5. 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016՝ Սկյուռ։ Շարժուն են, պրագմատիկ, բայց երբեմն հակված են ավելորդ դեսուդեն գնալու։ Մակերեսային են, սիրում են շատ բան իմանալ, բայց ոչ այնքան խորը, կազմակերպված են։
- 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017՝ Թռչուն։ Նյութական առումով պասիվ են, բայց շատ ակտիվ՝ հոգեկան առումով։ Զգացմունքային են, նրբանկատ, խելացի, բայց երբեմն՝ չափազանց շատ երազկոտ։
- 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018՝ Շուն։ Նվիրված են, վստահելի, երբեմն նույնիսկ չափից շատ են վստահում։ Հակված են ծայրահեղությունների մեջ հայտնվել։
- 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019՝ Խոզ։ Զուսպ են, հակված ուշադրություն դարձնել խնդրի էությանը և ոչ թե՝ դրա դրսևորմանը։ Պրակտիկ են, երբեմն նույնիսկ մերկանտիլության աստիճանի։ Շտապող չեն, բայց համառ են։
- 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020՝ Առնետ։ Արագաշարժ են, ճարպիկ, հակված մանր գործեր անելու։ Հակված են շատ ընկերներ ունենալ։
- 10. 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021՝ Ցուլ։ Անշահախնդիր են , ուղիղ, մի փոքր կոպիտ, համառ, վստահելի, ակտիվ բայց երբեմն՝ չափազանց դանդաղաշարժ։
- 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022՝ Վագր։ Շատ ակտիվ են, երբեմն նույնիսկ՝ չափազանց ագրեսիվ։ Համարձակ են, հակված են ռիսկի դիմելու։ Ինքնավստահ են. ձգտում են բացարձակ լիդերության։
- 12. 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023՝ Նապաստակ։ Զգուշավոր են, բայց անհրաժեշտ պահին ցուցաբերում են լավագույն հատկությունները։ Բարի են, կարեկցող, ձգտում են հարմարավետության և ընկերների շրջապատում ժամանակ անցկացնելու։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը