Հայտնի են դարձել ճանաչված հոկեյիստի սպանության մանրամասները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայտնի են դարձել ճանաչված հոկեյիստի սպանության մանրամասները. armeniasputnik.am

ԽՍՀՄ հոկեյի հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Տոլմաչովի մահվան լուրը ցնցել էր մարզաշխարհը։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` 78-ամյա վետերանի դին գտել է ոստիկանության աշխատակիցը, որը մարզիկի նախկին կնոջ խնդրանքով գնացել է ստուգելու տարեց մարդու վիճակը։ Կինը հայտնել է, որ ավելի քան մեկ շաբաթ չի կարողանում կապ հաստատել նախկին ամուսնու հետ։

Տեղամասային ոստիկանի առաջ դուռը բացել է հանգուցյալի 55-ամյա դուստրը և հայտնել, որ հայրն Ուկրաինայում է։ Սակայն տհաճ հոտը ստիպել է ոստիկանին զննել բնակարանը, որտեղ հայտնաբերվել է մահացածի դին` բրեզենտով ծածկված։

Քննությունը պարզել է, որ Տոլմաչովը մահացել է ծակած-կտրած վնասվածքներից, նրա կրծքավանդակի վրա դանակի յոթ հարված է եղել։ Պատկան մարմինները հայտնում են, որ տղամարդը հարվածները ստացել է սեպտեմբերի 22-ից ոչ ուշ։

Բարեկամները հայտնում են, որ դուստրը հոր տուն է տեղափոխվել սեփական բնակարանը վաճառելուց հետո։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ կասկածյալն արդեն խոստովանել է արարքը։

armeniasputnik.am



Նման նյութեր