ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն սկսում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը: Դոլարային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.75%, շրջանառության ժամկետը` 27 ամիս, իսկ դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 12%, շրջանառության ժամկետը` 27 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:
Թողարկման ծավալը կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար դոլարային պարտատոմսերի համար, որը ներառում է 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 20.000 հատ պարտատոմս, և 100 մլն ՀՀ դրամ դրամային պարտատոմսերի համար, որն էլ ներառում է 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով 10.000 հատ պարտատոմս: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակվելու են Նասդաք ՕԷմԷքս Արմենիա ֆոնդային բորսայում և ունենալու են շուկա ստեղծող:
Պարտատոմսերի տեղաբաշխման սկիզբն է 29.09.2017թ., տեղաբաշխման ավարտը` 29.12.2017թ., իսկ պարտատոմսերի մարումը տեղի կունենա 29.12.2019թ.-ին:
Ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է 20.09.2017թ. թիվ 1/745 Ա որոշմամբ: Ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ www.aeb.am կայքում:
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ դիմելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը՝ այցելելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:
Հիշեցնենք, որ Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: