Աբու Դաբիում մահացել Է աշխարհի ամենագեր կինը. Al- Watan
Advertisement 1000 x 90

Աբու Դաբիում մահացել Է աշխարհի ամենագեր կինը. Al- Watan

Աբու Դաբիի կլինիկաներից մեկում մահացել է Եգիպտոսի այն քաղաքացուհին, որը համարվում էր աշխարհի ամենագեր կինը: Սեպտեմբերի 25-ին այս մասին հայտնել է Al-Watan հրատարակությունը:

Բժշկական կենտրոնի տնօրենությունը, որտեղ վերջին ժամանակներս բուժում էր անցնում 37-ամյա Իման Ահմեդ Աբդել Աթին, տեղեկացրել է, որ կնոջ մահը վրա է հասել ներքին օրգանների դիսֆունկցիայի, այդ թվում՝ սուր երիկամային անբավարարության հետևանքով:

Կնոջ մասին, որը բնակվում էր Ալեքսանդրիայում, հայտնի է դարձել 2016 թվականին: Այն պահին նրա քաշը հասել էր 500 կիլոգրամի: Իման Ահմեդ Աբդել Աթին 25 տարի դուրս չէր գալիս տնից: Նրա ծնողներն օգնության են դիմել երկրի նախագահին, երբ հասկացել են, որ այլեւս ի վիճակի չեն խնամելու դստերը:

2017 թվականի գարնանը կնոջը տեղափոխել են Մումբայի, և ստամոքսի որովայնային ճկափողային բացահատման վիրահատությունից հետո Իմանը կարողացել է կիսով չափ նիհարել: Հաջող բուժումից մի քանի ամիս անց կնոջը տարել են Աբու Դաբիի կլինիկա, որտեղ նրան հսկում էր 20 բժիշկներից բաղկացած խումբը: Սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:



Նման նյութեր