Կան մարդիկ, ովքեր սիրում են ապրել «հիմա և այստեղ»։ Նրանք իսկապես վայելում են ցանկացած վայրկյան, չեն երազում գեղեցիկ ապագայի մասին ու չեն կարոտում մոռացված անցյալը։ Սակայն մարդկանց շատ ավելի մեծ խումբ ապրում է երազանքներով՝ փորձելով գուշակել, թե ինչ է սպասվում իրեն ապագայում։ Կան նաև մի խումբ մարդիկ, ովքեր ամեն գիշեր փորձում են արթնացնել անցյալի հիշողությունները. Չէ՞ որ այն շատ ավելի լավն էր, քան ներկան։ Marketium.ru-ն յուրահատուկ թեստ է առաջարկում. ընտրեք՝ արդյոք ուզում եք փոխել անցյա՞լը, թե՞ իմանալ՝ ինչ է սպասվում ապագայում։ Ընտրությունը ձեր մասին նոր փաստեր կբացահայտի։
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է սպասվում ապագայում, անհամբեր եք։ Ձեզ դուր չի գալիս սպասել և ապագայի հետ կապված հույսեր ունենալ։ Միշտ արագ եք որոշումներ կայացնում, քանի որ աշխատում եք ժամանակ չկորցնել, շարժվում եք միայն առաջ։ Սիրում եք ցանկացած նոր և անսպասելի բան, այդ պատճառով էլ հեշտությամբ համաձայնում եք ցանկացած էքսպերիմենտի։ Պատրաստ եք ռսիկի դիմել և էքսպերիմենտներ անել։ Այդ ամենը ձեզ դրական էներգիա է հաղորդում։ Ձեզ թվում է, որ առջևում ձեզ ավելի շատ հետաքրքիր և նոր բաներ են սպասվում։ Այդ պատճառով էլ չէիք հրաժարվի իմանալ, թե ինչ է սպասվում ապագայում։ Ձեր կյանքը լի է համարձակ որոշումներով ու քայլերով։
Եթե ցանկանում եք փոխել անցյալը, նշանակում է՝ սիրում եք վերլուծել այն։ Մշտապես խորանում եք ինքներդ ձեր մեջ և փորձում եք ամեն ինչից կյանքի դասեր քաղել։ Մտածկոտ մարդ եք, ով սիրում է գիտություն և կրթություն։ Ցանկացած նոր գրքում փորձում եք որևէ անբացատրելի և առեղծվածային բան գտնել։ Հաճախ եք մտածում այն մասին, թե ով եք եղել նախկին կյանքում։ Վերլուծում եք նախորդ դասերը։ Ներկայում ձեզ այնքան էլ վստահ չեք զգում, բայց հրաշալի կողմնորոշվում եք անցյալի պատմություններում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը