Ա. Արամյանի հեղինակած «Մի գնա» երգը համացանցային www.youtube.com կայքում հատեց իր ռեկորդային 100 000 000 -անոց դիտումային սանդղակը: ԱՐԱՀԵՏ» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Սամվել Ստեփանյանը հարցազրույց է ունեցել երգի հեղինակ Արտակ Արամյանի հետ:
– Պատմեք երգը ծնվելու մասին: Ինչպե՞ս եկավ երգը գրելու միտքը, ոգեշնչումը: Կա՞ր արդյոք ոգեշնչման կոնկրետ աղբյուր երգի համար:
– Այո, իհարկե: Իմ կարծիքով` չկա այնպիսի մի ստեղծագործող, որ չորսա պահը և չոգեշնչվի:
–Երգը մինչև մեծ մասսայականություն վայելելը, մինչ հանրության կողմից սիրվելը, ի՞նչ ճանապարհ է անցել, ե՞րբ է գրվել:
-Երգը գրել եմ վեց տարի առաջ, առաջինը երգել եմ ես, առանց լուրջ գործիքավորման տեղադրել եմ համացանցում 2013 թվականին: Այնուհետև իմ թույլտվությամբ՝ 2016 թվականին երգել են Ռուսաստանի Դաշնությունից ընկերս՝ Արմենը Խաչատրյանը և սիրված ու ճանաչված երգիչ, իմ լավ ընկեր, իմ լավագույն երգերի կատարող Արսեն Հայրապետյանը:
– Ինչպե՞ս կայացավ Սուպեր Սաքոյի հետ համագործակցությունը:
-Առաջարկը եղել է Սուպեր Սաքոյի կողմից 2015 թվականին: Ես սիրով տվել եմ իմ համաձայնությունը, որից հետո 2016 թվականի օգոստոս ամսին եղավ «Մի գնա» երգի պրեմիերան` Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի կատարմամբ:
–Արդյո՞ք կանխատեսում էիք նման արձագանք և ճանաչվածություն երգի համար: Ըստ ձեզ` ին՞չը նպաստեց երգի սիրված լինելուն և այսպիսի մասայականություն վայելելուն:
– Կանխատեսում չէի ասի, բայց ես իմ յուրաքանչյուր երգից սպասելիքներ ունեմ, ինչպես ցանկացած ծնող իր զավակներից: Երգի ճանաչված լինելուն և մասսայականություն վայելելուն նպաստեց մեր թիմային աշխատանքը: Այսինքն՝ լավ երգ ` գումարած Սուպեր Սաքոյի փայլուն միտքը, գործիքավորող MG-ի պրոֆեսիոնալ մոտեցումը երգի գործիքավորմանը և Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի հրաշալի կատարումը:
– Օտարազգի երգիչները երգը իրենց լեզվով երգում են և անգամ տեսահոլովակ են նկարահանել: Դուք չե՞ք պատրաստվում երգի համար տեսահոլովակ նկարահանել:
-Ոչ, չենք պատրաստվում, և ասեմ ավելին` ես շատ ուրախ եմ, որ իմ ստեղծած երգը երգում են այլազգի երգիչ- երգչուհիներ և անգամ տեսահոլովակ են նկարում: Մենք մեր թիմով ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ հայի ստեղծած երգը կարող է առանց տեսահոլովակի էլ հիթ դառնալ:
Ամբողջությամբ՝ asekose.am