Պուշկինը Ֆեյսբուքում ամեն օր գրառում կաներ…
Advertisement 1000 x 90

Պուշկինը Ֆեյսբուքում ամեն օր գրառում կաներ…

izbrannoe.com կայքը պատկերացրել է, թե ինչպիսի գրառումներ կանեին ռուս մեծ բանաստեղծներն ու գրողները, եթե Facebook-ը լիներ իրենց ժամանակ:

Պուշկինը կգրեր ամեն օր, նրա ստատուսները կստանային հազարավոր լայքեր: Սելֆիների տարափը վերջ չէր ունենա: Մեծ հաճույքով կվիճաբաներ, ձեռնամարտի կբռնվեր, և որ ամենակարևորն է՝ ողջ կմնար:

Լև Տոլստոյը՝ կես տարի կլռեր, ապա լավաշներ կնծայեր ֆեյսբուքցիներին: Նրա ստատուսները անթիվ անհամար շեյր կգրանցեին: «Սա այստեղ կթողնեմ», կամ «Արժե, որ բոլորը կարդան» վերնագրերով:

Լերմոնտովը կգրեր, թե որքան տխուր և վատ է ամեն բան, իսկ հետո, կարդալով մեկնաբանությունները, ընդմիշտ կլքեր ֆեյսբուքը:

Դոստոևվսկին բոլորին կհրավիրեր «Ուրախ ֆերմա» խաղալ, իսկ գիշերը, տարվելով, Сноб-ի համար սյունակ կգրեր, որով շատ կզվարճացներ Պուշկինին, որը ողջ մնացած կլիներ:

Մայակովսկին Փարիզից կողջուներ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին և խմելու և կոսմոպոլիտիզմի համար կքարկոծեր Եսենինին:

Տուրգենևը պարբերաբար կգրեր «Մաքսիմալ տարածում. բարբարոսներն ուզում են ջրախեղդ անել շան քոթոթներին» և կհորիներ սերունդների միջև գոյացած բարդ հոգեբանական հարաբերությունների մասին ծավալուն հոդվածներ:

Չեխովը շաբաթական երկու տող բան կգրեր, որը կայծակնային արագությամբ կտարածվեր, դառնալով թևավոր խոսք հետևյալ նախաբանով. «Մեծն Կոկո Շանելի թևավոր խոսքերը»: Նա դրանից կայլայլվեր, բայց կդիմանար…

Գոգոլը կգրեր, թե որքան լավ էր Ուկրաինայում մինչև Մայդանը և կվիճեր Տարաս 3-րդի հետ:

Գորկին կգրեր ռուս մուժիկի և գեոլոկացիայի հետ կապված նրա տառապանքների ուղիներից՝ «Հեռագրած է Կապրի կղզուց, Իտալիա», մակագրությամբ:

Աքսակովն ու Բաժովը հայրենապաշտորեն չէին լքի ВКонтакте-ն:

Եվ միայն Պրիշվինը սուսուփոս կտեղադրեր փիսոների, երկնակամարի լուսանկարներ, մակագրելով. «Իսկ մեզ մոտ գարուն է: Չվող թռչունները վերադարձան…»:

izbrannoe.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը