Վարդան Ոսկանյան. «Առանձնահաատուկ սեր միայն իրավաբանության նկատմամբ»
Advertisement 1000 x 90

Վարդան Ոսկանյան. «Առանձնահաատուկ սեր միայն իրավաբանության նկատմամբ»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այսօր գրեթե ողջ հայաստանյան լրահոսը ողողված է Իրաքի Քրդստանին և քրդերին վերաբերող նյութերով և կարծիքներով:

Եթե չհաշվենք հայաստանաբնակ եզդիներին և Ղամշլիից ներգաղթած հայերի մի հատվածին, մեր երկրում մատների վրա հաշված մարդիկ կան, որոնք կարող են հյուսիսարևմտյան քրդերենով (կուրմանջի) տեքստ կարդալ կամ թարգմանել, էլ չասեմ՝ խոսել:

Հայաստանում չկա որևէ մեկը, ով կկարողանա լուրջ մասնագիտական մակարդակով թեկուզ մեկ նամակ թարգմանել կենտրոնական քրդական (սորանի) գրական ստանդարտի:

Եթե եկող ուսումնական տարում ԵՊՀ իրանագիտության ամբիոնում բացենք «Քրդագիտություն» մասնագիտացում և Էրբիլից հրավիրենք սորանի դասավանդող մեր գործընկերներից, գրեթե համոզված եմ, որ համապատասխան թվով դիմորդներ չեն լինի, որովհետև մեր ազգը առանձնահաատուկ սեր ունի միայն իրավաբանության նկատմամբ»:



Նման նյութեր