«Միս Արմենիա» ՀՀ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը։ Լիլին 17 տարեկան է, սովորում է Երևանի մշակույթի քոլեջում, ուսումնասիրում է դիզայն: Wnews.am-ին տված հարցազրույցում նա պատմել է մրցույթից ստացած իր տպավորությունների, առաջիկա անելիքների մասին։
–Լիլի, օրեր առաջ հաղթող ես ճանաչվել «Միսս Արմենիա» հհ–ի գեղեցկության մրցույթում։ Ի՞նչ զգացողություններ ունեիր։
-Անկեղծ ասած, շատ հուզված էի։ Այդ պահին անգամ չէի գիտակցում՝ ինչ է կատարվում։ Հուզմունքս և ուրախությունս խառնվել էին իրար։ Նոր եմ գիտակցում՝ ինչ մեծ պատասխանատվություն եմ կրում այս տիտղոսը կրելով։
–Հաղթանակդ սպասելի՞ էր։
-Բնականաբար, եթե մասնակցում ես մրցույթի, հոգուդ խորքում հաղթանակի սպասումներ ունես։ Կարող եմ ասել, որ մասնակից բոլոր աղջիկներն էլ շատ գեղեցիկ էին։
–Ինչպե՞ս հաղթանակիդ արձագանքեցին մրցակիցներդ։
-Նախքան մրցույթի շոուն, 13 օր մասնակիցների հետ միասին ենք անցկացրել, ուստի բոլորս շատ ենք մտերմացել։ Աղջիկներն ինձ ջերմ շնորհավորեցին։
–Ինչո՞վ ես զբաղված այս օրերին։
-Այս օրերին զբաղված եմ «Միսս աշխարհ» գեղեցկության հեղինակավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքներով։ Այժմ պետք է անգլերենով հոլովակ նկարահանենք, որպեսզի ուղարկենք «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին։ Մրցույթին հաշված օրեր են մնացել, մրցույթից մեկ ամիս առաջ պետք է մեկնեմ Չինաստանի Սանյա քաղաք, քանի որ նախապատրաստական աշխատանքները սկսվում են նախքան մրցույթը։
–Ինչի՞ մասին է այդ տեսանյութը։
-Այն մոտ 20 վայրկյան տևողությամբ տեսանյութ է, որտեղ անգլերենով ներկայացնում եմ ինքս ինձ՝ նախասիրություններս, հետաքրքրություններս և թե ինչու եմ մասնակցում այդ մրցույթին։
–Մրցույթի մասնակցությունը շատ պարտավորեցնող է։ Ի՞նչ ակնկալիքներ ունես «Միսս աշխարհ» մրցույթից։
-Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է ներկայանալու այդ մրցույթին, ուստի միայն մասնակցությունը արդեն իսկ կարևոր է։ Ամեն բան կանեմ Հայաստանը պատվով ներկայացնելու համար։
–Մրցույթից հետո շատ քննադատություններ, մեկնաբանություններ են հնչում։ Հետևու՞մ, ես դրանց, ինչպե՞ս ես վերաբերվում։
-Անկեղծ ասած՝ այս օրերին շատ զբաղված եմ, քանի որ նախապատրաստվում եմ «Միսս աշխարհ» մրցույթին։ Բնականաբար մեկնաբանություններ կլինեն և դրանց նորմալ եմ վերաբերվում։
–Մրցույթից հետո մամուլում լուրեր են շրջանառվում, որ քո գլխից թագը վերցրել են։ Ինչու՞ վերցրին, ի՞նչ զգացիր այդ պահին։
-Այդ պահին այնքան երջանիկ ու հուզված էի իմ հաղթանակով, որ չհասկացած էլ՝ ինչ է կատարվում։ Մրցույթի կազմկոմիտեն պայմանավորվածություն է ձեռք բերել թագը պատրաստող ընկերության հետ և այդ հարցն այժմ լուծված է։
–Ընդհանուր առմամբ ի՞նչ կարծիք ունես մրցույթի կազմակերպման մասին։
-Նախքան մրցույթի շոուն, բոլոր մասնակիցներով 13 օր միասին ապրել ենք շատ լավ պայմաններում։ Այցելել ենք Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ, ռեստորաններ, ժամանցային տարբեր վայրեր։ Մրցույթի կաղմակերպիրչները հոգացել են, որ մենք շատ լավ ժամանակ անցկացնենք, մեզ հուզող ցանկացած հարց արագ լուծում է ստացել, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց։ Ինչ վերաբերում է մրցույթին, գիտակցում եմ, որ նման մասշտաբի մրցույթ կազմակերպելն ու ուղիղ եթերով հեռարձակելը պատասխանատու աշխատանք է, ուստի հնարավոր էին վրիպումներ, բայց ծնողներս, ովքեր դահլիճից էին հետևում մրցույթին, մեծ բավականություն են ստացել։
Ամբողջությամբ՝ wnews.am