Սյուզի Մելիքյանը՝ իրեն սիրավեպ վերագրողների մասին
Advertisement 1000 x 90

Սյուզի Մելիքյանը՝ իրեն սիրավեպ վերագրողների մասին

Առավոտյան համացանցում հայտնվեց մի տղամարդու լուսանկար, ով, ըստ տարածված նյութի հեղինակի, երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանի սիրելին է: Նշված հրապարակմանն անմիջապես հաջորդեցին թեժ քննարկումները, սակայն մինչ մարդիկ կշտապեն ասեկոսեներ տարածել, Life.panorama.am-ը կապ հաստատեց Սյուզի Մելիքյանի հետ, ով այս հարցի շուրջ խոսելիս նշեց.

«Միայն կարող եմ ասել, որ տարածված նյութը բացառապես ապատեղեկատվություն է, այն ընդհանրապես չի համապատախանում իրականությանը: Գիտեք, անթույլատրելի է առանց ինձնից ճշտելու նման կերպ վարվել, լուսանկար տարածել ու իմ անունը շոշափել, չէ որ ապատեղեկատվության պատճառով կարող եմ և խնդիրներ ունենալ, ինչպե՞ս կարելի է: Շեշտում եմ՝ այդ տղամարդն ինձ հետ կապ չունի, իսկ առհասարակ, իմ կյանքում տեղի ունեցած փոփոխություններից հետո անձնական կյանքիս հետ կապված ոչինչ չեմ մեկնաբանում: Ապշել կարելի է, թե ինչպես կարող են մարդիկ վերցնել ու օդից մի բան գրել, որն ինձ հետ կապ չունի»:

life.panorama.am