
Հարձակվող Դիեգո Կոստան ավարտել է իր տեղափոխությունը «Չելսիից» «Աթլետիկո»:
Ինչպես տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, հարձակվողը բարեհաջող բուժզննում է անցել:
Կոստան իսպանական ակումբում հանդես է գալու 18 համարի խաղաշապիկով:
28-ամյա ֆուտբոլիստը վաղվանից կմիանա թիմի մարզումներին, սակայն խաղալ կարող է միայն մրցաշրջանի երկրորդ հատվածում:
«Աթլետիկոն» պատժված է ՖԻՖԱ-ի կողմից և չի կարող մինչև գալիք տարվա հունվար գրանցել նոր ֆուտբոլիստների:
«Ուրախ եմ, որ վերադարձել եմ: «Աթլետիկոն» իմ տունն է: Անչափ երջանիկ եմ»,- ասել է Կոստան:
armsport.am