Լիվերպուլն անակնկալ ոչ-ոքի խաղաց Սպարտակի հետ
Advertisement 1000 x 90

Լիվերպուլն անակնկալ ոչ-ոքի խաղաց Սպարտակի հետ

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության E խմբի 2-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց անգլիական «Լիվերպուլի» հետ:

Հաշիվը 23-րդ րոպեին բացեց Լուկաս Ֆերնանդոն: 31-րդ րոպեին «մերսիսայդցիները» խփեցին պատասխան գնդակը: Գոլով աչքի ընկավ Ֆիլիպե Կոուտինյոն:

Զուգահեռաբար ընթացող «Սևիլիա»-«Մարիբոր» խաղում ուժեղ գտնվեցին իսպանական ակումբի ֆուտբոլիստները` 3:0:

Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վիսամ Բեն-Յեդերը:

Այս խաղերից հետո «Սևիլիան» 4 միավորով գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը: Մյուս թիմերը վաստակել են 1 միավոր:

armsport.am