Արգենտինայում Թաթայի համերգի տոմսերը սպառվել են մինչև վաճառքի մեկնարկը. life.tert.am
Advertisement 1000 x 90

Արգենտինայում Թաթայի համերգի տոմսերը սպառվել են մինչև վաճառքի մեկնարկը. life.tert.am

Նոյեմբերի 30–ին և դեկտեմբերի 5–ին Թաթան մենահամերգներով կներկայանա Արգենտինայում։ Երգիչը 2 համերգ կունենա, առաջինը Tango Porteño 600 հոգանոց սրահում, երկրորդը` Grand Rex համերգասրահում, որը տեղավորում է 3200 հանդիսատեսի։

Երգչի առաջին համերգի տոմսերը սպառվել են մինչև պաշտոնական վաճառքի մեկնարկը։ Համերգների կազմակերպիչներից մեկը` Սամվել Ավանեսյանը,  Tert.am Life–ին հայտնել է, որ Թաթայի համերգի մասին հայտարարելուց անմիջապես հետո սկսվել են տոմսերի  պատվերները։ Արդյունքում` պաշտոնական վաճառքն ավարտվել է դեռ չսկսված։

Անդրադառնալով երկրորդ համերգին, որը կայանալու է 3200 հոգանոց Grand Rex համերգասրահում, Սամվելը հայտնեց, որ տոմսերի վաճառքը երեկ են սկսել։ Այս դեպքում ևս պատվերները սկսվել են մինչև տոմսերի վաճառքի մեկնարկը։

«Երեկ վաճառքի առաջին օրն էր, մարդիկ բավականին ակտիվ են։ Այստեղ քիչ են գալիս լավ երգիչներ։ Մենք հաշվարկել էինք, որ համար Թաթայի  համերգը բոմբ է մեզ համար։ Իրեն բոլորը ճանաչում են։ Թաթան առաջին անգամ է ելույթ ունենալու Արգենտինայում։ Մի քանի անգամ փորձել են իրեն հրավիրել այստեղ համերգի, սակայն ինչ–ինչ պատճառներով չի ստացվել։ Այս անգամ ստացվեց»,– ասաց Սամվելը։

Վերջինս նշեց, որ համերգներն իրականցվում են Արգենտինայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ։

life.tert.am