Թաիլանդի գերագույն դատարանի՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործերի հատուկ կոլեգիան սեպտեմբերի 27-ին երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին մեղավոր է ճանաչել հանցավոր անփութության և կոռուպցիայի թողտվության մեջ և նրան դատապարտել է հինգ տարվա բանտարկության, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Յինգլակ Չինավատը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է հինգ տարվա բանտարկության»,-ասված է հաղորդագրության մեջ, որը Facebook-ում հրապարակվել է Պխիա Տխայի («Հանուն Թաիլանդի») կուսակցության էջում, որի առաջնորդն անցյալում Չինավատն է եղել:
Նման հաղորդագրություն է հայտնվել նաև մեկ այլ սոցիալական ցանցում՝ Line-ում, կուսակցության օգտահաշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: