Aerosmith խումբը չեղարկել է համերգները Հարավային Ամերիկայում
Advertisement 1000 x 90

Aerosmith խումբը չեղարկել է համերգները Հարավային Ամերիկայում

Aerosmith ամերիկյան հայտնի ռոք խումբը չեղարկել է իր համերգները Հարավային Ամերիկա շրջագայության շրջանակներում՝ խմբի 69-ամյա ղեկավար Սթիվեն Թայլերի առողջության հետ կապված խնդիրների պատճառով:

«Ցավոք, առողջության հետ կապված անսպասելի խնդիրների պատճառով խմբի մենակատար Սթիվեն Թայլերը դիմել է բուժօգնության, բժիշկները նրան խորհուրդ են տվել ներկայում սահմանափակել ուղևորությունները և ելույթները: Ուստի Հարավային Ամերիկայում վերջին չորս համերգները չեղարկվում են»,-ասված է հայտարարության մեջ, որը հրապարակված է Twitter-ում երգչի էջում:

Հայտարարության համաձայն, չեղարկվում են համերգները Բրազիլիայում, Չիլիում, Արգենտինայում և Մեքսիկայում, որոնք պետք է կայանային սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: