1829 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 15: 15-ին Խաչատուր Աբովյանը պրոֆեսոր Պարրոտի և 4 ուղեկցողների հետ ոտք դրեց Արարատի գագաթին: «Ես ուրախությունից դողում էի,- պատմում է Աբովյանը,- և մինչ պարոն պրոֆեսորը զբաղված էր ծանրաչափական դիտողություններով, ես մանկան նման հրճվանքով վազվզում էի լեռան գագաթով այս ու այն կողմ և ագահությամբ որոնում էի որևէ առարկա, որը կարողանայի վերցնել ի հիշատակ, բայց խորին տխրությամբ պետք է ասեմ, որ ոչինչ չգտա»:
Լեռան գագաթին նրանք հաց ու գինի են ճաշակում, Աբովյանը ամրացնում է իր հետ տարած փայտե խաչը, ապա թաշկինակի մեջ փաթաթում է մի մեծ կտոր սառույց ու ետ են դառնում: