
Հայաստանն ունի բոլոր նախադրյալները դառնալու տարածաշրջանային ՏՏ կենտրոն: 2008-2016 թթ. ընթացքում այս ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 % աճ: Մենք հետևողականորեն շարունակելու ենք տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրված քաղաքականությունը և խորացնելու ու ընդլայնելու ենք համագործակցությունը միջազգային և տեղական կազմակերպությունների հետ: