Երգահան և հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը փոքրիկների ծնունդից հետո վերցրած դադարը վերջնականապես չեղարկել է: Նա այս շրջանում ակտիվ ստեղծագործում է, իսկ առաջիկա ծրագրերի և ընտանիքի մասին պատմել է Life.panorama.am-ին:
– Մարինա, Ձեր հեղինակած նոր երգերի պրեմիերաներից հասկանալի է դառնում, որստեղծագործական նոր կյանք եք ապրում: Կպատմե՞ք, թե ինչպես ստացվեց, որ երկրորդբալիկի ծնունդից հետո շատ չանցած որոշեցիք կրկին ակտիվ աշխատել` մուսան էր իրենշատ զգացնել տալիս, թե հանգամանքները դրան բերեցին:
– Մուսան միշտ կար և փառք Աստծո: Շատերը կարծում էին, թե այլևս դադարել եմ ստեղծագործել, քանի որ սպառվել եմ, այնինչ կուտակվածը նոր եռանդով ու ավելի թարմ և նոր ասելիքով է դրսևորվում, ինչի համար անչափ ուրախ եմ: Դե իսկ հանգամանքները նպաստեցին դրա շուտափույթ արտահայտմանը. Դա եղավ այն ժամանակ, երբ իմ կյանքում հայտնվեց ամերիկաբնակ երգիչ Հրանտոն, ով ինձ պարզապես ստիպեց վերդառնալ ասպարեզ:
– Կխնդրեմ պատմել, թե ինչ համագործակցություններ ունեք այժմ և առաջիկայում:
– Հրանտոն ինձ հանգիստ չի տալիս: Հաջողություն գրանցած մի երգից հետո մյուսն ենք սկսում: Նրան հասցրել եմ փոքր եղբոր նման սիրել, ուստի չեմ մերժում ու անդադար նոր ստեղծագործություններ եմ գրում նրա համար: Մյուս երգիչներն էլ ոգևորվել են իմ վերադարձից և խնդրում են նրանց համար ևս այս կամ այն թեմայով երգեր գրել: Առաջիկայում նոր երգ եմ պատրաստում երգչուհի Աիդա Սարգսյանի համար, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Սրանից զատ մի անակնկալ էլ ունեմ, բայց դեռ կլռեմ այդ մասին:
– Մարինա, երկարատև դադարից հետո ինչպիսի՞ երգեր են ծնվում: Մայր դառնալըստեղծագործելու առումով ի՞նչ ազդեցություն է ունեցել:
– Անշուշտ, այժմ հեղինակածս երգերը տարբերվում են առաջվա ստեղծագործություններց: Հիմա ավելի անկեղծ ու զգացմունքային են դրանք. Կարծում եմ՝ մայրանալս նպաստել է աշխատանքիս:
– Բացի ստեղծագործական աշխատանքից, մտադրություն չունե՞ք կրկին որպեսհաղորդավարուհի ներկայանալ:
– Եթե անկեղծ լինեմ, այժմ բանակցում եմ մի քանի հեռուստաալիքների հետ, բայց բոլորն անխտիր «Կռվախնձորն» են ուզում: Դա փաստում է, որ տարիներ առաջ իսկապես բարձր վարկանիշ ենք գրանցել, ինչը անմոռանալի հետք է թողել հեռուստադիտողի վրա: Իսկ ես «Կռվախնձորը» կրկին կվարեմ միայն գործընկերոջս՝ Տիգրանի հետ, քանի որ «Կռվախնձորը» մենք ենք՝ երկուսս:
– Գիտեմ, որ որքան էլ աշխատանքը սիրում եք, բայց դուք ընտանիքի մարդ եք: Հասցնո՞ւմեք անհրաժեշտ ժամանակ տրամադրել երեխաներին և դեռ չե՞ք մտածում որդի ունենալումասին:
– Որդի ունենալն իմ ամենամեծ ու ցանկալի երազանքն է, բայց դեռ անելիքներ ունեմ: Հետո էլ երկու մանկահասակ երեխաների խնամքն ու դաստիարակությունն այնքան էլ հեշտ չէ, երբ դա իրականացնում ենք հիմնականում ես ու ամուսինս: Այդ իսկ պատճառով մոտ ժամանակներս որդի ունենալու ծրագիրը հետաձգել ենք, իսկ ապագան թողել Աստծո կամքին: Աղջիկներս ուղղակի հրաշք են, իհարկե, մենք էլ դժվարությունների միջով երբեմն անցնում ենք, բայց նստել ու բողոքել ճիշտ չեմ համարում: Աստծո առաջնորդությամբ՝ ողջամտությունս չեմ կորցնում և փորձում եմ ճիշտ մեծացնել փոքրիկներիս: