Թերեզա Մարտիրոսյանին շատերը ճանաչում էին մինչև «Միսս Արմենիա» մրցույթը, քանի որ նա աշխատում է որպես մոդել, ներկայանում ցուցադրություններին։ «Վիցե միսս Արմենիա» 3–րդ տեղը զբաղեցրած աղջկան շատերը տեսնում էին որպես մրցույթի հաղթող։ Tert.am Life–ի հետ զրույցում Թերեզան խոսել է մրցույթի կիքսերի, հաղթողի իր թեկնածուի, ինչպես նաև` քրոջ` Լիլի Մորտոյի մասին, որը հայկական իրականության ամենասկանդալային աղջիկներից մեկն է։
–Թերեզա, Դուք «Միսս Արմենիայի» ֆավորիտներից մեկն էիք համարվում, սակայն արժանացաք «Վիցե միսս Արմենիա» 3–րդ տեղին։ Ձեզ համար դա արժանի՞ տեղ էր, թե՞ ավելի բարձր տեղ էիք ակնկալում։
– Ֆավորիտների շարքում ինքս էլ ինձ տեսնում, դրա համար էլ մասնակցում էի։ Բնականաբար, ես ավելի բարձր տեղ էի պատկերացնում, սակայն, ինչպես հասկացա, ամենաշատ մրցանակները ես եմ ստացել։ Ես չէի կարծում, որ կստանամ «Միսս Տաղանդ» մրցանակը։ Մենք ունեինք բալետի պրոֆեսիոնալ պարուհի` Արմինե Մանուկյանը։ Կարծում էի` «Տաղանդի» փուլում նա կստանա մրցանակը, սակայն ժյուրին ինձ ընտրեց։
–Մրցույթից հետո քննադատությունների մեծ ալիք բարձրացավ հաղթողի վերաբերյալ։ Ի՞նչ կարծիք ունեք Լիլի Սարգսյանի հաղթանակի մասին։
–Կարծիքները շատ տարբեր էին։ Քննադատություններ եղել են նաև իմ հասցեին, ինչին նորմալ եմ վերաբերում։ Մասնակիցներից ևս երկուսը կային, որոնց ես տեսնում էի որպես հաղթող։ Խոսքը «Վիցե միսս Արմենիա» 2–րդ տեղը զբաղեցրած Արփինե Հարությունյանի մասին է։ Նաև` վերջին շրջանում սկսեցին խոսակցություններ Հայկուհի Մաթևոսյանի մասին, որը մտավ տասնյակի մեջ, սակայն չընդգրկվեց հնգյակում։ Ես ավելի շատ Արփինեին էի տեսնում որպես հաղթող։ Կարծում եմ` նրա և՛ արտաքին տվյալները, և՛ քայլվածքն ավելի համապատասխան կլինեին, «Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե նա գնար։
Ամբողջությամբ՝ life.tert.am