Տավուշի մարզի Դովեղ գյուղի արևելյան 15 կմ սահման ունի հարևան երկրի հետ: Չնայած անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել հարմարվել արտաքին լուսավորության համակարգի բացակայությանը:
Ներկայումս իրավիճակը փոխվել է. համայնքների զարգացումը կարևոր առաջնահերթություն համարող գործընկեր կառույցների ջանքերով խնդիրը լուծվել է:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, Դովեղում ամբողջությամբ ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող նոր ենթակառուցվածք: Տեղակայվել է 73 LED լուսարձակ՝ լուսավորելով 2700 մ երկարությամբ տարածություն։
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և համայնքի բնակիչները:
Ավելի մանրամասն՝ wnews.am