Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը խոստովանել է, որ չգիտի, թե ում երկրպագի «Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ խաղի ժամանակ։
«Չեմպիոնների լիգայի խաղի տոմս ունեմ։ ԲԿՄԱ vs Manchester United։ Ամբողջ կյանքս երկրպագել եմ ՄՅ-ին, բայց… ախր Մոսկվայի բանակայինները մերն են, հարազատ… Այդ պատճառով խաղին գնալու եմ այսպես մոլորված` չիմանալով ում երկրպագել», — գրել է նա Instagram-ի իր էջում։
«Երկուսին էլ հաջողություն և լավ խաղ եմ մաղթում։ Կերկրպագեմ գեղեցիկ ֆուտբոլին, և թող հաղթի ուժեղագույնը։ Go MU։ Առաջ, ԲԿՄԱ», — գրել է Մարտիրոսյանը։