Ռուսաստանում սպառնում են արգելափակել Ֆեյսբուքը
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում սպառնում են արգելափակել Ֆեյսբուքը

Կամ օրենքը կկատարվի, կամ ընկերությունը կդադարի աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում 2018թ-ին, ասում է Ռոսկոմնադզորը

Ռոսկոմնադզորը (կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների ոլորտում հսկողության դաշնային ծառայություն) պատրաստ է արգելափակել Ֆեյսբուքը 2018թ-ին, եթե ընկերությունը ռուսաստանցիների բոլոր անհատական տվյալները չտեղափոխի Ռուսաստանի տարածք: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը:

«Օրենքը պարտադիր է բոլորի համար: Ամեն դեպքում մենք կամ կհասնենք նրան, որ օրենքն իրագործվի, կամ ընկերությունը կդադարի աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես, ցավոք, տեղի ունեցավ Linkedin-ի հետ: Այստեղ բացառություններ չկան», — հայտարարել է պաշտոնյան:

Ժարովը հիշեցրել է, որ Twitter-ն արդեն համաձայնել է տվյալները տեղափոխել մինչև 2018թ-ի կեսերը: Սակայն ինքը ընկերությունը դա չի հաստատել:

  • 2015թ-ի սեպտեմբերից ռուսական օրենքը պարտավորեցնում է բոլոր ծառայություններին ռուսաստանցիների տվյալները պահել միայն Ռուսաստանում: Ընդ որում, այդ օրենքի խախտման համար պատիժ, ընդհուպ մինչև ծառայության արգելափակումը, հնարավոր է միայն Ռոսկոմնադզորի ստուգումներից հետո: Google, Twitter ևFacebook ընկերությունների հանդեպ դեռևս նման ստուգումներ չեն եղել:
  • 2016թ-ին՝ օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց, Ռուսաստանում արգելափակվեց պրոֆեսիոնալ կապերի LinkedIn սոցցանցը:

Հարավային Կովկասի լուրերի ընտրանի



Նման նյութեր