Ոստիկանության աշխատակիցը ընկել է կոյուղու մտոցը Մոսկվայում ՆԳՆ գլխավոր վարչության շենքի մոտ, հաղորդում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը՝ հղելով աղբյուրին:
«Պետրովկա 38 հասցեում ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչության շենքի մոտ ոստիկանության աշխատակիցը ընկել է կոյուղու մտոցը: Ընկնելու հետևանքով նա վնասվածքներ է ստացել»,- ասել է աղբյուրը:
Մոսկվայում ՆԳՆ գլխավոր վարչությունում հաստատել են պատահարի փաստը, նշելով, որ ներկայումս ստուգում է կատարվում: