ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Ադրբեջանի պաշտոնյաներին պատժամիջոցների ենթարկելու նախագիծ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Ադրբեջանի պաշտոնյաներին պատժամիջոցների ենթարկելու նախագիծ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի և Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Այս մասին ասվում է կոնգրեսական Քրիս Սմիթի պաշտոնական կայքէջում:

«Ադրբեջանի իշխանությունը շարունակում է բռնություններ կիրառել, քաղաքական նկատառումներով քրեական մեղադրանքներ ներկայացնել, առևանգել և այլ կերպ փորձել լռեցնել մարդու իրավունքների պաշտպաններին, անկախ լրագրողներին և կրոնական առաջնորդներին: Մեր երկրների միջև ակնհայտորեն առկա են կարևոր անվտանգության և տնտեսական կապեր, այնուամենայնիվ, նման խախտումները չեն կարող անտեսվել»,- նշել է կոնգրեսական Քրիս Սմիթը:

Նախագիծը նախատեսում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգներն առաջնահերթությունը տալու է մարդու իրավունքների և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Նշված իրավունքներն ու ազատությունները խախտող Ադրբեջանի իշխանավորների նկատմամբ օրենքը նախատեսում է «Մագնիցկու ցուցակի» օրինակով պատժամիջոցների կիրառում:

Նախագիծը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել հետապնդումները ժողովրդավար կառավարության կողմնակիցների նկատմամբ:

«Գլոբալ Մագնիցկու Ակտը ճանապարհ է հարթել դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել մարդու իրավունքները»,- ասել է կոնգրեսականը:

Նա մասնավորապես առաջարկում է որպես պատժամիջոց Միացյալ Նահանգներ մուտքի իրավունքի արգելումը և ադրբեջանցի պաշտոնյաների հաշիվների սառեցումը:

 



Նման նյութեր