Ղուկասյանի ձեռքը փող չկա՞. նա դիմել է ԱԺ Երեւանում տուն վարձակալելու գումարի խնդրանքով. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ղուկասյանի ձեռքը փող չկա՞. նա դիմել է ԱԺ Երեւանում տուն վարձակալելու գումարի խնդրանքով. armtimes.com

Armtimes.com-ի՝ Ազգային ժողովի աղբյուրները փոխանցում են, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ԱԺ-ն փոխհատուցի Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը: Մեր այս տեղեկությունն armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց նաև պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Օրենքը դա թույլ է տալիս, և ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանը մինչ այս աշխատանքի գալիս էր Գյումրիից: Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երևան գնալ-գալը բա՞րդ է, Ղուկասյանն ասաց.

«Դա ու՞մ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»,-ասաց Ղուկասյանը:

Armtimes.com-ի այն հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորն ասաց. «Չէ, ցավոք սրտի: Ես օլիգարխ չեմ»:

Նշենք՝ օրենքը թույլ է տալիս, որ ԱԺ բյուջեից փոխհատուցել պատգամավորի վարձակալած բնակարանի համար: Ինչպես armtimes.com-ին տեղեկացրեց ԱԺ լրատվության վարչության պետ Ասեն Բաբայանը, այդ գումարը չի կարող գերազանցել 100 հազար ՀՀ դրամի սահմանը:

Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի բնակարաններին՝ նշենք, որ նա Գյումրու սկանդալներով ամենահայտնի «Սլաբոտկա»  կոչվող թաղամասում ունի շքեղ երկհարկանի առանձնատուն:

Նշենք նաև, որ ԱԺ պատգամավորները ստանում են բազային աշխատավարձի`66 հազար ՀՀ դրամի տասնապատիկը: Այն կազմում է 660 հազար ՀՀ դրամ:

 



Նման նյութեր