«ԵՄ լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ գիտական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանարվել ծագումով հայ, չեխ ուսանողուհի Կարինա Մովսիսյանը։ Նա գտել է մեխանիզմ, որը կարող է կանխել քաղցկեղային ուռուցքի զարգացումը։
Մրցույթի հաղթողները հնարավորություն են ստանում ստաժավորում անցնել խոշոր միջազգային հետազոտական կազմակերպություններում և ստանալ դրամական մրցանակներ։
Ավելի վաղ Կարինան Լոս Անջելեսում անցկացված միջազգային մրցույթում 3 մրցանակի էր արժանացել: Այդ ժամանակ նրան տրվել էր դրամական պարգև և հնարավորություն մասնակցելու Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը:
rusarminfo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը