
Եվրոպայի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի առաջնությունում չորրորդ տեղը զբաղեցրած և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերում հաղթող դարձած Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Գոռ Նազարյանը Մոսկվայում մասնակցել է «Russian Challeng 4» պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցաշարին և միավորներով հաղթել Ռուսաստանը ներկայացնող Խավաժ Օլիգովին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հիմա Գոռ Նազարյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է հոկտեմբերին Փարիզում կայանալիք սիրողական մուայթայի Եվրոպայի առաջնությանը:
Նշենք` անցած տարվա դեկտեմբերին ՄՕԿ-ը մուայթայը ճանաչել է որպես մարզաձև և որոշել, որ մույթայը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացվի որպես ցուցադրական մարզաձև:
armsport.am