2017 թվականին մեկնարկել է Արփա-Սևան թունելի շինարարության նոր եռամյա ծրագիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարած գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ծրագրի ներդրումային բյուջեն կազմում է շուրջ 5 մլրդ դրամ։
«2020 թվականին կավարտվեն թունելի շինարարական աշխատանքները, ինչից հետո մենք հնարավորություն կունենանք տարեկան Սևանա լիճ լցնել 250 մլն խմ ջուր։ Այս պահին տարեկան 100 մլն խմ ապահովում ենք, իսկ թունելի վերանորոգումից հետո կկարողանանք ևս 150 մլն խմ ավելացնել»,- նշեց Արսեն Հարությունյանը։