Amadeus Altea տիպի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրը, ծրագիր, որը նախատեսված է օդանավակայաններում գրանցման ընթացակարգի համար, մեծ հերթերի պատճառ է դարձել ամբողջ աշխարհի բազմաթիվ օդանավակայաններում: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է The Daily Telegraph-ը: Ճանապարհորդները գրանցման կանգնակների մոտ ծագած խնդիրների մասին հայտնել են Լոնդոնի «Հաթվիք» օդանավակայանում, Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում, Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում, Սինգապուրի «Չանգի» օդանավակայանում, ինչպես նաև Յոհաննեսբուրգի, Ցյուրիխի և Մելբուռնի օդանավակայաններում:
Միևնույն ժամանակ «Հաթվիք» օդանավակայանի ղեկավարության ներկայացուցիչները նշել են, որ խափանումը չի ազդել թռիչքների չվացուցակի վրա: Թերթը հիշեցնում է, որ Amadeus Altea-ն օգտագործվում է աշխարհի մեծ թվով օդանավակայանների կողմից, ընդ որում՝ ինչպես անմիջականորեն օդանավակայաններում, այնպես էլ չվերթերին Համացանցի միջոցով գրանցվելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: