Մառա Բաղդասարյանը «ստիպել» է Պետդումային խստացնել մրցարշավորդների պատիժը
Advertisement 1000 x 90

Մառա Բաղդասարյանը «ստիպել» է Պետդումային խստացնել մրցարշավորդների պատիժը

Ռուսաստանում ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումների պատիժները կխստացվեն մրցարշավորդների համար։ Պետդումայի պատգամավորները պատրաստվում են բարձրացնել տուգանքներն ու ազդեցության նոր միջոցներ սահմանել, «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է Անվտանգության կոմիտեի ղեկավարի տեղակալ Անատոլի Վիբորնին:

Հնարավոր է` կրկնակի խախտումները կանխելու համար գրավ սահմանվի։ Եթե մրցարշավորդը կրկին խախտի օրենքը, գրավը կփոխանցվի պետությանը։

«Իսկ խախտում կատարած անձը որոշ ժամանակով կզրկվի վարորդական իրավունքից։ Իսկ եթե դատարանի սահմանած ժամանակահատվածում վարորդն առանց խախտումների վարի, գրավն ամբողջությամբ կվերադարձվի նրան», — ասել է նա։

Փողոցային մրցարշավորդների դեմ պայքարն արդիական թեմա է Ռուսաստանում, որտեղ ամենասկանդալային մրցարշավորդը Մառա Բաղդասարյանն է։

Աղջիկը բազմաթիվ անգամ խախտել է ճանապարհատրանսպորտային կանոններն ու խուսափել պարտադիր աշխատանքներից։ 2017 թվականի մարտին դատարանը նրան ցմահ զրկել է վարորդական իրավունքից։

armeniasputnik.am