Մադրիդի «Ռեալը» և կիսապաշտպան Մարկո Ասենսիոն համաձայնության են եկել պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Վաղը կկայանա հատուկ մամուլի ասուլիս, որի ժամանակ իսպանացին կպատասխանի լրագրողների հարցերին:
Ասենսիոյի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2020 թվականին:
armsport.am