Թատրոնում դերասանի աշխատավարձը ընդամենը մեկ զույգ բոթասի է բավականեցնում. Էմիլ Գալստյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Թատրոնում դերասանի աշխատավարձը ընդամենը մեկ զույգ բոթասի է բավականեցնում. Էմիլ Գալստյան. life.panorama.am

Life.panorama.am-ը գրում է. Հոլանդիայում բնակվող հայազգի ռեժիսոր Արամիս Տատուի «Հեքիաթահարված» ֆիլմի մասին կայքն  արդեն պատմել է: Ֆիլմի գլխավոր դերակատարը Էմիլ Գալստյանն է:

Կայքի հետ զրույցում Էմիլը պատմեց, որ ռեժիսորը վաղուց է իրենով հետաքրքրված եղել, իսկ ավելի ուշ ծանոթացել են գործընկերներրի միջոցով և եկել ընդհանուր հայտարարի: «Երբ ծանոթացա սցենարին, կերպարս միանգամից հետաքրքրեց, քանի որ ժանրային առումով խիստ տարբերվող էր նախկինում մարմնավորածս դերերից: Ուզում էի, որ մարդիկ ինձ այլ ժանրերում ևս տեսնեին»,- նշեց դերասանը:

Խոսելով ռեժիսորի հետ աշխատանքի մասին` Էմիլը նկատեց. «Ռեժիսորը` Արամը, յուօրինակ մարդ է, նա բոլորից տարբեր է մտածում և ապրում: Շատ նվիրված է իր գործին և ամեն տեղ փորձում է տեսնել իր նախընտրած գույները: Կարելի է ասել` նա ամբիցիոզ է, որը միայն դրականորեն է անդրադառնում իր աշխատանքի վրա: Նրա հետ աշխատելը շատ դժվար է, քանի որ որպես ռեժիսոր շատ պահանջկոտ է և բծախնդիր: Նա մեր հայաստանյան ռեժիսորներից շատ տարբեր է, միևնույն ժամանակ նաև շատ հետաքրքիր»:

Էմիլ Գլաստյանը հրաժարվեց խոսել իր հերոսի մասին`նախընտրելով, որ մարդիկ անձամբ նրան բացահայտեն ֆիլմը դիտելիս:

Անդրադառնալով խաղընկերներին` դերասանը հավելեց. «Շատ եմ կարևորում, որ խաղընկերներս պրոֆեսիոնալ լինեն: Չնայած ֆիլմում հերոսս սիրահարավում է Ադրիանա Գալստայնի հերոսուհուն, բայց միասին շատ տեսարաններ չենք ունեցել: Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ Ադրիանան կարողացել է իր խաղի միջոցով էմոցիա փոխանցել, ինչը շատ ողջունելի է»:

Ավելի մանրամասն՝ life.panorama.am

 



Նման նյութեր