«ՎԻԱ ԳՐԱ»–ի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան լուսանկար է հրապարակել անծանոթ տղամարդու հետ, ում դեմքը չի երևում։
Ինչպես հայտնում է cosmo.ru–ն, նա լուսանկարն ուղեկցել է հետևյալ մեկնաբանությամբ. «Թագավորության կեսը քեզ հետ ծովափին երկու օր անցկացնելու համար… բայց այսօր կարևոր օր է քեզ համար, ես էլ միլիոն ու մեկ գործ ունեմ։ Բայց իմացիր, որ հազար տարբերակներից կընտրեի միայն քեզ»,– գրել է Աննան։
Երկրպագուները Սեդոկովային հարցուփորձ են արել լուսանկարի տղամարդու մասին։ Երգչուհին երկար չի պահել ինտրիգը` հրապարակելով մեկ այլ լուսանկար, որում հայ 25–ամյա դերասան Միքայել Արամյանն է։
Աննայի ու Միքայելի մոտ ամեն ինչ, կարծես թե, լուրջ է։ Սեպտեմբերի 26–ին Սեդոկովան ներկա է եղել «Սերը հրեշտակների քաղաքում» ֆիլմի պրեմիերային, որում Արամյանն ու Նատալյա Ռուդովան խաղացել են գլխավոր դերերը։
Աննան և Միքայելը միասին են եղել նաև տեսախցիկների առաջ։ Նրանք միմյանց ձեռք էին բռնում և գրկախառնվում էին։ Սեդոկովան փայլում էր երջանկությունից։ Նա կարծես կրկին սիրահարված է։
34–ամյա Աննա Սեդոկովան գարնանը երրորդ երեխային է ունեցել գործարար Արտյոմ Կոմարովից։