Այս հարցի շուրջ ռուս գրող և պատմաբան Անդրեյ Սիմելնիկովը ուսումնասիրել է տարբեր աղբյուրներ և ներկայացրել է իր սեփական սենսացիոն տեսակետը. «Իոսիֆ Վիսարիոնովիչը երբեք չի ավարտել Թիֆլիսի սեմինարիան, նա ավարտել է Ալեքսանդրապոլի ճիզվիթական քոլեջը»,- ասում է պատմաբանը: Ալեքսանդրապոլը դա Լենինականն է, որ Հայաստանում է:
Այս մասին վկայող բոլոր փաստացի ապացույցները ոչնչացված են: Դեպի այս անսպասելի տարբերակը Սիմելնիկովին տարան Ստալինի կենսագրության մեջ առկա ակնհայտ ժամանակագրական անհամապատասխանությունները և անուղղակի ապացույցները: Պատմաբանը չի կասկածում՝ հենց Հայաստանում է Իոսիֆ Ջուղաշվիլին ծանոթացել մի հանելուկային մարդու հետ, ով փոխել է նրա ողջ կյանքը՝ օկուլտիստ Գեորգի Գյուրջիևի հետ:
«Իոսիֆ Ստալինը սովորել է նույն խմբում մեծ միստիկ Գյուրջիևի հետ: Նույնիսկ Գյուրջիևի հետ տանն է ապրել, և Գյուջիևի մայրը նրանց համար կարկանդակներ է թխել»,-փաստում է պատմաբանը:
Գյուրջիևի մասին հայտնի է, դեռ 20 տարեկանից ծառայել է տիբեթական ուսուցիչների մոտ, հետո սովորել է սուֆիական կենտրոններում, մասնակցել է էքսպեդիցիաների արևելյան տարբեր երկրներում՝ Հնդկաստանում, Աֆղանստանում, Պարսկաստանում և Եգիպտոսում: Հիմնել է «Մարդկային ներդաշնակ զարգացման» ինստիտուտը: